‘Դավիթ Սանասարյան. «Հարսնաքարի» օրինագիծը տապալել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն ‘

728

«Ես ավելի բարձր կարծիք չունեի իշխանությունների որդեգրած քաղաքականության հանդեպ, սպասելի էր, որ այդպես պետք է անեին, բայց մեխը, որը ես պետք է ասեմ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդ կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանի՝  այդտեղից «թռնելն էր»: Հենց կորակեմ այնպես, ինչպես Զարուհի Փոստանջյանն էր որակել»: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Պահանջում ենք պատժել Հարսնաքարի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից Հարսնաքարի գործի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագծին բացասական եզրակացության տալուն:

Սանասարյանի խոսքով՝ Տիգրան Ուրիխանյանը խոստացել է, որ «կողմ» կքվեարկի, իսկ ըստ արդյունքների, եթե կատարեր խոստումը, ապա եզրակացությունը կլիներ դրական:

«Ինքը պատճառաբանել էր, թե ինչ-որ հարցազրույց ուներ, ինչը, անկեղծ ասած, ինձ չի էլ հետաքրքում, սակայն այս պարագայում, գիտակցելով հարցի կարևորությունը, կարելի էր հարցազրույցն էլ հետաձգել: Եթե կա նման կարևորության հարց, նա պարտավոր էր մնալ և քվերակել՝ խոստումին համաձայն, որի արդյունքում այս օրինագիծը դրական եզրակացությամբ պետք է մտներ մեծ օրակարգ և քառօրյա», — նշեց Սանասարյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագիծը տապալել է ոչ թե ՀՀԿ-ն, այլ ԲՀԿ-ն: Պարզ է, որ ՀՀԿ-ն դեմ պիտի քվերակի այն օրինագծերին, որոնք կարող են խփել  իր շահերին: ԲՀԿ-ն, որը ներկայացվում է իբրև այլըտրանք, երբեմն ցույց է տալիս, թե «ինչպիսի պետք չեկող այլընտրանք» է:

«Այնպես չէր, որ այս հարցը մեծ օրակարգ մտնելու դեպքում բոլորը պետք է կողմ քվեարկեին, բայց այս դեպքում գոնե առաջին անգամ կարողանային դրական եզրակացություն ստանալ իշխանությանը ոչ հաճո օրինագծին, ինչը չեղավ», — եզրափակեց երիտասարդ ակտիվիստը:

Նախորդ հոդվածը‘Իտալիայում ձերբակալվել են հիվանդներին անորակ սարքեր պատվաստած մի խումբ բժիշկներ’
Հաջորդ հոդվածը‘Ռուսական ԶԼՄ-ները՝ Սերժ Սարգսյանի առողջական վիճակի մասին’