‘
Հանրապետության տարբեր հատվածներում ճանապարհները փակել ու երթուղային տաքսիները գծից հանել են՝ չթողնելով մարդկանց գալ այսօր Ազատության հրապարակում անցկացվող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին: Այս մասին iLur.am-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը: Նա մասնավորապես նշել է Կոտայքի մարզը, սակայն նա հստակ չի նշել, թե որ ավտոճանապարհներն են փակ:
‘