‘
Սաստիկ ձյան պատճառով շվեյցարական Դավոսում, որտեղ անցկացվում է Համաշխարհային տնտեսական ֆորումը, արգելվել են ցույցերը: Սակայն մի քանի տասնյակ մարդ, այնուամենայնիվ, որպես «երեկոյան զբոսանք», դուրս է եկել փողոց ցուցապաստառներով՝ բողոքելով Դավոսում այդ միջոցառման անցկացման և դրանում Դոնալդ Թրամփի մասնակցության դեմ:
Ցուցարարները իրենց պաստառների վրա գրել են Թրամփի սկանդալային արտահայտությունները երրորդ աշխարհի երկրների մասին, որոնց նա անվանել էր «կեղտոտ ծակուռներ»:
Ավելի մասշտաբային ակցիա է տեղի ունեցել նույն օրը Ցյուրիխում: Առնվազն 2 հազար մարդ է դուրս եկել փողոց, որոնք նույնպես իրենց վրդովմունքն են հայտնել Թրամփի արտահայտությունների, մասնավորապես՝ կլիմայական փոփոխությունները մերժելու կապակցությամբ:
ԱՄՆ նախագահի ելույթը Դավոսում սպասվում է ուրբաթ՝ ֆորումի վերջին օրը:
Փոխանցում է euronews-ը:
‘