‘Դավութօղլուն Կանադայում կմասնակցի հայ վրիժառուի ձեռքով սպանված թուրք դիվանագետին նվիրված հուշարձանի բացմանը ‘

1132

Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն այսօր Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կմասնակցի 1982-ին հայ վրիժառուների ձեռքով սպանված թուրք գնդապետ Աթիլլա Ալթըկատին նվիրված հուշարձանի բացման արարողությանը:

Կանադայում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդ Աթիլլա Ալթըկատը սպանվել է 1982-ի սեպտեմբերի 23-ին՝ Հայոց Ցեղասպանության դեմ արդարադատության խմբի (JCAG) վրիժառուի ձեռքով: Նույն թվականին խումբը մի շարք հարձակումներ իրականացրեց նաեւ Կանադայում հավատարմագրված այլ թուրք դիվանագետների վրա:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hürriyet-ը, երկօրյա այցով Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բեյրդի հրավերով Կանադայում գտնվող Դավութօղլուն կմասնակցի «ահաբեկչության դեմ համամարդկային ուղերձ պարունակող» հուշարձանի բացման արարողությանը: Հուշարձանը կառուցվել է թուրքական կառավարության նախաձեռնությամբ:

Նշենք, որ Կանադայի խորհրդարանը 1996-ի ապրիլի 23-ին ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: 2004-ին օրենսդրական ճանաչմանը հավանություն տվեց կանադական կառավարությունը, ինչը առաջացրեց թուրքական պետության բուռն դժգոհությունը: Վերջին տարիներին, սակայն երկու երկրների միջեւ հարաբերությունները վերականգնվում են:

Նախորդ հոդվածը‘ՀԱՊԿ զորավարժությունն ավարտված է, պայմանական հակառակորդը` ոչնչացված’
Հաջորդ հոդվածը‘Զյուգանովը ԱՄՆ սպանված դեսպանին համեմատել է «ամենավերջին շան» հետ:’