‘Դավութօղլուն հերքում է Իսրայելի հետ գաղտնի բանակցություններ վարելու վերաբերյալ պնդումները’

889

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պատրաստ է հրաժարական տալ և հեռանալ քաղաքականությունից, եթե թուրքական ընդդիմությունն ապացուցի, որ ինքը Քաթարում գաղտնի բանակցություններ է վարել և պայմանագիր կնքել Իսրայելի հետ: Այս մասին Դավութօղլուն հայտարարել է SKY Turk 360 հեռուստաալիքին ուրբաթ օրը տված հարցազրույցում: Նախարարը նշել է, որ Իսրայելի կողմից ներողություն խնդրելը Թուրքիայի հաջող դիվանագիտության և Իսրայելի նկատմամբ ճնշումներ գործադրելու արդյունքն էր:

Հաջորդ շաբաթ իսրայելական պատվիրակությունը կժամանի Անկարա՝ «Ազատության նավատորմի» զոհված անդամների ընտանիքներին փոխհատուցում հատկացնելու հարցը քննարկելու նպատակով, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Երիտասարդ գիտնականների խորհրդից’
Հաջորդ հոդվածը‘Զենքի առևտրի հարցում ՄԱԿ-ի երկրները համաձայնության չեն եկել’