‘Դավութօղլու. Առանց Հարավային Կովկասում խաղաղության հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը տևական չի լինի’

710

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները`  վկայակոչելով Habertürk հետուստաալիքը:«Նույնիսկ, եթե Թուրքիան և Հայաստանը վերականգնեն բնականոն դիվանագիտական հարաբերությունները, ապա առանց Հարավային Կովկասում խաղաղության այդ հարաբերությունները ցանկացած պահի կարող են խզվել»,- ընդգծել է նա:

Դավութօղլուն նաև հավելել է, որ այսօր տարածաշրջանում ամուր կապեր են հաստատվել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև: Նրա խոսքով, եթե հաշվի չառնվի Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, ապա, կարելի է ասել, որ Հայաստանը մեկուսացման մեջ է: Թուրքիայի արտգործնախարարը վերստին Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորումը կապել է, այսպես կոչված, «օկուպացված տարածքների» ազատման հետ: «Պաշտոնական Անկարան նման իրադրության կողմնակից չէ, սակայն, եթե  Հայաստանը մտադիր է դուրս գալ գոյություն ունեցող մեկուսացումից, ապա պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները», — նշել է Դավութօղլուն:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Դավութօղլուն կժամանի Երևան`  մասնակցելու ՍՏՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Նախորդ հոդվածը‘Հեծանիվներով բողոքի ակցիա. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Դժվարանցաելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը’