‘Դավութօղլու. Թուրքիան որեւէ մեկին իր տարածքից մեկ քար անգամ չի տա’

826

Թուրքիան մտադիր չէ որեւէ մեկին իր տարածքից նույնիսկ մի քար տալ, եւ նրանք, ովքեր տարածքային պահանջներ կներկայացնի Թուրքիային, կտուժեն նման դիրքորոշման պատճառով

Այս մասին, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն՝ արձագանքելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությանն այն մասին, որ Մեծ Եղեռնի 100-ամյակին ընդառաջ պետք է նախապատրաստվել Հայաստանի Հանրապետության տարածքներըվերադարձնելու հարցին:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում Դավութօղլուն կոչ է արել «չափը ճանաչել» բոլոր նրանց, ովքեր Թուրքիային տարածքային պահանջ են ներկայացնում: «Նման միտքն անգամ աբսուրդ է: Եթե մենք խաղաղ Կովկաս ենք ուզում, երկրներից յուրաքանչոյւրը պետք է իր չափը եւ իր սահմաններն իմանա: Հակառակ դեպքում՝ առաջին հերթին կտուժեն նրանք, ովքեր պահանջներ կնորկայացնեն իրենց հարեւաններին», — ասել է թուրք նախարարը:   

 

Նախորդ հոդվածը‘«Մոսկովսկի կոմսոմոլեց». ՌԴ օմբուդսմենը Կարեն Անդրեասյանից բողոք չի ստացել’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ դեսպանություն. Հայաստանցիների բողոքը «պատվիրված է եւ օգտագործվում է նեղ քաղաքական նպատակներով»’