‘Դավութօղլու. Մեկ շրջան «ազատելու» դեպքում Թուրքիան կարող էր բացել Հայաստանի հետ սահմանը’

1054

Գեթ մեկ «օկուպացված ադրբեջանական շրջան ազատելու» դեպքում Թուրքիան կարող էր բացել Հայաստանի հետ սահմանը: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` երկրի ազգային  փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով, Թուրքիայում ապրող հայերը երկրի մի մասն են և չպետք է տուժեն Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների պատճառով: «Թուրքիան նպատակ ունի լուծել հայերի հետ առկա խնդիրները», — ասել է Դավութօղլուն:

Անդրադառնալով Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի տոնակատարությանը` Թուրքիայի վարչապետն ընդգծել է, թե դա քաղաքական երանգ չունի:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Էդվարդ Նալբանդյանին’
Հաջորդ հոդվածը‘ «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտները նվազել են 12,2%-ով’