‘Դավութօղլու. 1915 թվականի իրադարձությունների շեշտադրումը խանգարում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը’

778

1915 թվականի իրադարձությունների շեշտադրումը խանգարում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, հաղորդում է «Թրենդը»` վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:

Նրա խոսքով, Անկարան ակնկալում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորում, սակայն Հայաստանը պետք է քանդի իր կարծրատիպերը, որոնք առնչվում են նշված իրադարձություններին: Դավութօղլուն նշել է, որ թուրքերն ու հայերը միայն միասին կարող են լուծել ընդհանուր խնդիրները: 

Նախորդ հոդվածը‘Երեկ զոհված Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Դրամը շարունակում է արժևորվել’