‘Դատախազը միջնորդել է Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել 6 տարվա ազատազրկման’

767

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը:

Այսօր դատարանը անցել է դատական վիճաբանությունների փուլին: Մեղադրող դատախազի կարդացած մեղադրական ճառից պարզ դարձավ, որ դատախազը միջնորդում  է Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել վեց տարվա ազատազրկման, ինչպես նաև նրանից հօգուտ պետության բռնագանձել 800 հազար ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ դատական դահլիճում գտնվող ազատամարտիկները կրկին լքել են դատական նիստերի դահլիճը:

Նախորդ հոդվածը‘Վարչական դատարանը չի ընդունել Աֆրիկյանների տան գործով հայցը’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիա-Ալժիր. Վիճակագրություն խաղից առաջ’