‘
«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» եւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց՝ 61 կողմ, 35 դեմ համամասնությամբ:
Փոփոխված կարգով առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձինք, ովքեր համապատասխանաբար 2014 և 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, օգտվեն կենսաթոշակ ստանալու իրավունքից:
Օրենքն ընդունվել է պաշտոնյաներին կաշառք վերցնելուց հետո պահելու պատճառաբանությամբ: «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները դեմ քվեարկեցին նախագծին:
‘