‘Դատախազությունը «ատկատների» գործով նյութեր չի ստացել ‘

847

Դատախազությունը \”ատկատների\” գործով նյութեր չի ստացել: Այս մասին iLur.am-ին հայտնեց Դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը՝ պատասխանելով, թե արդյոք «ատկատների» գործով գործեր հարուցվել են, թե ոչ:

«Մենք հավելյալ կծանուցենք», — ասաց նա:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով քաղշիննախարար Սամվել Թադևոսյանին, ասել էր, որ «մեծ խնդիրներ կան քաղշին նախարարությունում, մարդիկ դեռևս համոզված չեն, որ իրենք չպետք է «ատկատներ» տան»: Երեկ կայացած քաղաքաշինության նախարարության գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում Թադևոսյանը հայտարարել է, որ թերացողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Նախորդ հոդվածը‘Զյուգանովը ԱՄՆ սպանված դեսպանին համեմատել է «ամենավերջին շան» հետ:’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիական պարբերականը հրապարակել է մարգարե Մուհամեդի ծաղրանկարները’