‘Դատախազությունը ՀՔԾ պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցել ‘

1076

ՀՀ դատախազությունը՝ հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել  է մի շարք չարաշահումներ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝  ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաև քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել  է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Նախորդ հոդվածը‘«Հայաստանը նախկին արդյունաբերական երկրից վերածվում է թույլ զարգացած գյուղատնտեսական երկրի»’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի դեսպան. Մենք չէինք ցանկանա, որպեսզի Սիմֆերոպոլ-Երևան չվերթեր իրականացվեն’