‘Դատախազությունը չի պահանջի երկարացնել Սաակաշվիլիի գիշերային տնային կալանքը’

1997

‘

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ հետաքննությունը չի պահանջի երկարացնել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի գիշերային տնային կալանքը, քանի որ քաղաքական գործիչն սկսել է ներկայանալ հարցաքննությունների:

Ավելի վաղ Սաակաշվիլիի փաստաբանը հայտարարել էր, որ նրա խափանման միջոցի ժամկետը լրացել է:

Կիևի վճռաբեկ դատարանը հունվարի 26-ին որոշում էր կայացրել Սաակաշվիլիի համար որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը օրվա գիշերային ժամերին ( 22.00-07.00): Խափանման միջոցն ընտրվել է քրեական գործի շրջանակներում, որով Սաակաշվիլիին վերագրվում է աջակցություն հանցավոր կազմակերպությունների անդամներին և նրանց հանցավոր գործունեության պարտակում: Հետաքննության վարկածով՝ Սաակաշվիլիի թիմը մոտավորապես 500 հազար դոլար է ստացել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի շրջապատից՝ Կիևում բողոքի ցույցեր կազմակերպելու համար, որոնց նպատակն էր լինելու, դատախազության կարծիքով՝ «պետական իշխանության զավթումը»:

Փոխանցում է ria.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Էրդողանն այցելել է Վատիկան’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի նախագահը կստորագրի Հոլոքոստի մասին օրենքը’