‘Դատախազությունը պահանջում է «Յուվենտուսի» նախագահին 2,5 տարով հեռացնել ֆուտբոլից’

2379

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դատախազությունը պահանջել է «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելլիին տոմսերի վաճառքի, շահարկումների ու վերավաճառողների հետ կապված խարդախությունների համար երկուսուկես տարով հեռացնել ֆուտբոլից:

Բացի հեռացումից, դատախազությունը պահանջել է «Յուվենտուսի» նախագահին տուգանել 50 հազար եվրոյով, ինչպես նաև ակումբին 300 հազար եվրոյով ու պարտադրել թուրինցիներին տնային 2 հանդիպում անցկացնել առանց հանդիսականի: Այս հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացվեր 2 շաբաթում, տեղեկացնում է Football Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրոպա լիգայի` շաբաթվա խորհրդանշական հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘Ռոյ Քին․ ««Լիվերպուլը» կարող է մոռանալ մեծ մրցանակների մասին»’