‘
Գլխավոր դատախազությունը երկուշաբթի օրը դիմել է Վերահսկիչ պալատին՝ լրացուցիչ նյութեր տրամադրելու համար:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հայաստանի գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է, որ դատախազությունը պահանջել է այն նյութերը, որոնք Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների եւ եզրակացությունների համար հիմք են հանդիսացել: Տռուզյանի փոխանցմամբ` առաջիկա օրերին ուսումնասիրությունների նախնական արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրեն:
Հունիսի 29-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը կշտամբել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով, որ դատախազությունը պարտավոր է վարույթ հարուցել չարաշահումների վերաբերյալ հրապարակումների պահից իսկ՝ առանց սպասելու, որ ՎՊ-ը գործերը կուղարկի դատախազություն:
‘