‘Դատախազություն. Բարելավվել է պետությանը պատճառված նյութական վնասի վերականգնումը’

610

2011 թ. ընթացքում հանրապետությունում իրավասու մարմինների կողմից նախապատրաստվել է 913 կոռուպցիոն բնույթի նյութ, որոնցից 395-ով հարուցվել է քրեական գործ, 2012 թ. ընթացքում նախապատրաստվել է 829 նյութ կամ նախորդ տարվա համեմատությամբ 84-ով պակաս, որոնցից 309-ով հարուցվել է քրեական գործ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 86-ով: 

Հանրապետությունում 2012 թ. ընթացքում հարուցված 309 կոռուպցիոն բնույթի քրեական գործերից 60-ը (նախորդ տարի 66-ը) վերաբերել է ՀՀ քրեական օրրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված հափշտակություններին, 86-ը` (նախորդ տարի 121-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն, 27 քրեական գործ` (նախորդ տարի 34-ը)  ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով նախատեսված առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելուն, 36-ը` (նախորդ տարի 43-ը)  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, 18-ը` (նախորդ տարի 33-ը) ՀՀ քրեական օրենգրքի 311-րդ հոդվածով` կաշառք ստանալուն,  7-ը` ՀՀ քրեական օրենգրքի 3111-րդ հոդվածով` հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն  (նախորդ տարի 12-ը), 13-ը` (նախորդ տարի 18-ը) ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված պաշտոնեական կեղծիքին և այլն:

Հաշվետու ժամանակահատվածում ըստ էության ավարտվել են կոռուպցիոն բնույթի 281 գործ  (նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 279-ի համեմատ),  132 քրեական գործի վարույթ կարճվել է (նախորդ տարի 143-ը), 63-ը` արդարացման հիմքով  (նախորդ տարի 56-ը), 69-ը` ոչ արդարացման հիմքով  (նախորդ տարի 87-ը):

Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 149 քրեական գործով 39  անձ գտնվել է նախնական կալանքի տակ  (նախորդ տարի` 48-ը):     

Ընթացք տրված 44 քրեական գործերով 39 անձի վերաբերյալ վարույթները կասեցվել են (նախորդ տարի 28), որից 29-ով` անձի հետախուզման մեջ գտնվելու հիմքով (նախորդ տարի 23), 10-ը` այլ հիմքով:

2012թ. ընթացքում հանրապետության դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի ընդամենը 125 քրեական գործ` 187 անձի նկատմամբ (նախորդ տարի 129 քրեական գործ` 189 անձի նկատմամբ) կամ 4 գործով և 2 անձով պակաս, որոնցից դատապարտվել է 118 քրեական գործով 180 անձ (նախորդ տարի 109 քրեական գործով 158 անձ), կամ 9 գործով և 22  անձով ավել:

Ի դեպ, դատապարտված 180 անձից 68-ը կամ դատապարտված անձանց 37.7 %-ը եղել են պաշտոնատար անձինք (նախորդ տարի` 158-ից 68-ը կամ 43%-ը):

Դատապարտված անձանցից 84-ը ենթարկվել է ազատազրկման ձևով պատժի (նախորդ տարի 102), 75-ը` տուգանքի (նախորդ տարի 41-ը), մյուսները` այլ պատիժների: Ազատազրկումը կազմում է  46.6 %` նախորդ տարվա 64.5% -ի դիմաց:

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության կողմից հաշվետու ժամանակաշրջանում դատարան ուղարկված 33 անձանց վերաբերյալ 29 քրեական գործից 28 քրեական գործով 27 անձինք դատապարտվել են ազատազրկման, իսկ 3-ը` տուգանքի, այսինքն` ազատազրկումը կազմում է 81.8%:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետության դատարաններում լսված բոլոր քրեական գործերով պատճառվել է ընդհանուր հաշվով  2 մլրդ. 856 մլն. 565 հազ. դրամ, (նախորդ տարի 2 մլրդ. 784 մլն. 783 հազ. դրամ), որից պետությանը պատճառված վնասը կազմել է 1 մլրդ. 815 մլն. 640 հազ. դրամ (նախորդ տարի 2 մլրդ. 764 մլն. 166 հազ. դրամ): Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 484 մլն. 539  հազ. դրամ կամ 26,6 %-ը (նախորդ տարի 157 մլն. 169 հազ. դրամ կամ 5,6%-ը): 

Անհրաժեշտ է նշել, որ հանրապետությունում ոչ արդարացման հիմքով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ. 535 մլն. 031 հազ. դրամ (նախորդ տարի` 470 մլն. 515 հազ. դրամ),  որից վերականգնվել է 7մլրդ. 609 մլն. 974 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 80%, (նախորդ տարի կարճված գործերով վերականգնվել է 193 մլն. 389 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 41.1%), իսկ մերժված նյութերով`  միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ մերժված նյութերով`  2 մլրդ. 721 մլն. 563  հազ. դրամ, որոնցից վերականգնվել է 2 մլրդ. 641 մլն.127 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 97%, ( նախորդ տարի ամբողջ հանրապետությունում մերժված նյութերով վնասը կազմել է 3 մլրդ. 203 մլն. 396 հազ. դրամ, որից վերականգնվել է 2 մլրդ. 656 մլն. 067 հազ. դրամ կամ վերականգնումը կազմել է 83%):

Հաշվետու ժամանակահատվածում միայն ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ ոչ արդարացման հիմքերով կարճված քրեական գործերով հանցագործություններով պատճառված նյութական վնասը կազմել է 9 մլրդ. 530 մլն. 800 հազ. դրամ, որից վերականգնվել է 7 մլրդ. 606 մլն. 912 հազար դրամ կամ վերականգնումը կազմել է 80 % :

Նախորդ հոդվածը‘Ամերիկա աշխարհամասի չեմպիոն է հռչակվել Վարուժան Հակոբյանը’
Հաջորդ հոդվածը‘Բեռլինի համալսարաններից մեկում ուսանողը սպառնում է պայթյուն կազմակերպել’