‘
«Ժողովուրդը» գրում է. ՀՀ դատական դեպարտամենտը վերջերս ուշագրավ գնումներ է կատարել: 714 հազար դրամ կամ ավելի քան 1700 դոլար նրանք ծախսել են փաթեթավորման թել գնելու համար: Այդ գումարի շրջանակներում դատական դեպարտամենտը գնել է 600 կիլոգրամ թել՝ յուրաքանչյուրը 1190 դրամով: Նկատենք, որ դեպարտամենտը թելը գնել է Իրինա Մելքոնյան անհատ ձեռնարկատերից, որից մի շարք այլ պետական գերատեսչություններ ևս պարբերաբար գնումներ են անում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
‘