‘Դատական հայց Հաագայի դատարան. Քրիստոսի մահվան մեջ մեղավոր են Իտալիան և Իսրայելը’

844

Քենիացի փաստաբան Դոլա Ինդիդիսը Քրիստոսի մահվան մեջ անարդարացի դատական գործընթացի եւ նրա` խաչվելու դատապարտվելու համար Իսրայելի եւ Իտալիայի դեմ դատական գործ սկսելու հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան: Հայցն ընդունվելու դեպքում Իտալիան եւ Իսրայելը կհայտնվեն մեղադրյալի աթոռին: 

Փաստաբան Դոլա Ինդիդիսը հայցում Քրիստոսի մահվան համար պատասխանատու է համարել Իսրայելին, Իտալիային, Հռոմեական կայսրության` հրեական երկրամասի նահանգապետին եւ Քրիստոսին դատած Պոնտացի Պիղատոսին:

Ինդիդիսը լրագրողներին հայտարարել է, որ այդ դատավարությունը բացելու նպատակը Քրիստոսի պատիվը պաշտպանելն ու Հիսուս Նազովրեցու համար արդարություն բերելն է:

Նախորդ հոդվածը‘Տեղի կունենա ֆլեշ-մոբ՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի կոռումպացված պաշտոնյաների’
Հաջորդ հոդվածը‘Արգիշտի Կիվիրյանը կբողոքարկի ոստիկանների գործողությունները’