‘Դատապարտյալը դադարեցրել է 32 oր տևած հացադուլը. Մամուլ’

751

«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Կարապետյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ Նա այժմ գտնվում է «Արթիկ» ՔԿՀ-ի բժշկական բաժանմունքում։ Այս մասին երեկ «ՀԺ»-ին ասել է նրա հայրը՝ Արամայիս Կարապետյանը։

Հայրը նաև փոխանցել է, որ որդին իր բազմաթիվ խնդրանքներից հետո է դադարեցրել հացադուլը, իսկ առողջական վիճակն էլ երեկվա դրությամբ լավ չէր։ Նշենք, որ Արտակ Կարապետյանը 32 օր հացադուլի մեջ էր. նա Գլխավոր դատախազություն ու Շիրակի մարզի դատախազություն էր դիմել իր գործը վերանայելու խնդրանքով ։

Նախորդ հոդվածը‘Դ. Հարությունյանն ակնարկել է կառավարությանն անվստահություն հայտնելու մասին. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում. ԱԻՆ’