‘Դատավորը՝ ազատամարտիկին. «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է» (Տեսանյութ)’

1325

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը: Այն պահին, երբ դատախազ Պապիկյանը ընթերցում էր Ավետիսյանի հեռախոսազանգերի վերծանումը, ազատամարտիկները սկսեցին շշուկով զրուցել, որոնց ի պատասխան՝ դատավոր Լեւոն Ավետիսյանը զրուցողին պահանջեց ներկայանալ: Դահլիճից պատասխան չլսելով՝ դատավորը հայտարարեց,- «Կնոջ փեշի տակ թաքնվելով չէ։ Տղամարդ եք՝ ասեք՝ ով է ծիծաղել»։ Լեւոն Ավետիսյանի այս բառերը առաջացրեցին ազատամարտիկների զայրույթը եւ վիճաբանություն սկսեց Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերների եւ դատավորի միջեւ: Դիմելով դատավորին՝ նրանք նշեցին,- «Դու ո՞ւմ փեշի տակ էիր, երբ մենք պատերազմում էինք»։

Վիճաբանությունից հետո դատավորը ստիպված եղավ լքել նիստերի դահլիճը: Վերադառնալուն պես՝ ազատամարտիկները նրանից պահանջեցին ներողություն խնդրել, այլապես, կդիմեն Արդարադատության խորհրդին՝ պահանջելով նրա ինքնաբացարկը։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘Քլինթոն. Մոտ մեկ ժամ համոզում էինք Նալբանդյանին, որ դուրս գա իր սենյակից’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա-Հոլանդիա. Օրվա կենտրոնական հանդիպումը’