‘Դատավորի թեկնածուն՝ հանրային գերակա շահին վերաբերող գործերի մասին’

694

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուներից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանը iLur.am-ի հետ զրույցում այսօր անդրադարձավ այն քաղաքացիական գործերին, որոնք, մասնավորապես, վերաբերում էին հանրային գերակա շահին եւ սեփականության իրավունքին: Նա նշեց, որ մարդիկ հիմնականում դժգոհում էին այն բանից, որ փոխհատուցման գումարով ի վիճակի չէին հետագայում համարժեք բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերել:  Խոսելով սեփականության իրավունքի մասին՝ նա ասաց, որ իր զեկուցմամբ քննվել է նման երկու գործ: «Ես աշխատել եմ քաղաքացիների համար այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք ձեռնտու կլինեին իրենց: Եւ հենց այդպես էլ եղել է. երկու գործերը ավարտվել են հաշտության համաձայնությամբ»,- հավելեց նա: Փաստորեն, նախկին Օմբուդսմենին այս ամենի մասին խոսելու համար մի քանի տարի ժամանակ էր պետք, կամ էլ՝ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու առիթ: 

Նախորդ հոդվածը‘Ըստ Գալուստ Սահակյանի՝ բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 90 հազար եվրո’