Դատարանը Անդրեյ Մակարևիչին օտարերկրյա գործակալ է ճանաչել

354

«Машина времени» խմբի հիմնադիր Անդրեյ Մակարևիչը օտարերկրյա գործակալ է ճանաչվել իր այն արտահայտությունների համար, որոնցում  Ռուսաստանը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ, ասվում է Զամոսկվորեցկյան դատարանի որոշման մեջ,։

Այդ դատարանը նոյեմբերին մերժել է երաժշտի հայցադիմումը Արդարադատության նախարարությանը, որով նա բողոքարկում էր իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու որոշումը։

« Ա․ Մակարևիչին օտարերկրյա գործակալի գործառույթներ կատարող անձանց ցուցակում ընդգրկելը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով․ ՌԴ ՆԳՆ էքստրեմիզմի դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքական ուղղվածություն ունեցող նյութեր են ստացվել։ Վարչությունն արձանագրել է  փաստեր՝ հայցվորի կողմից ՌԴ տարածքում քաղաքական գործունեություն ծավալելու վերաբերյալ՝ հօգուտ օտարերկրյա աղբյուրի։ Մակարևիչի հրապարակած նյութերի մեծ մասը անմիջականորեն կապված է Ուկրաինայի ապազգայնականացման և ապառազմականացման հատուկ ռազմական գործողության հետ, որոնցում նշված անձը բացասական կարծիք է տարածում Ռուսաստանի Դաշնության պետական իշխանության և նրա ներկայացուցիչների կայացրած որոշումների մասին, այդ թվում՝ նրանց մեղադրելով ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը նույնացնելով նացիստական Գերմանիայի հետ»,- ասվում է փաստաթղթի տեքստում։

Նշվում է նաև, որ «Машина времени»-ի առաջնորդը իր Telegram-ալիքում Հոլոքոստը և առհասարակ՝ Ադոլֆ Հիտլերի քաղաքականությունը համեմատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության հետ Ուկրաինայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըESPN-ի լրագրողը մանրամասներ է ներկայացրել Մեսսիի ու Վեգորստի կոնֆլիկտից
Հաջորդ հոդվածըԿասիլյասը խոսել է այն մասին, թե որ թիմին կուզենար տեսնել ԱԱ-2022-ի հաղթող