‘Դատարանը, առանց հիմնավորման, չի հարցաքննել Վալերի Օսիպյանին’

715

Այսօր Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին շարունակվել է գործով որպես տուժող անցնող ոստիկանների հարցաքննությունը։  Epress.am-ը հաղորդում է, որ այսօր պետք է հարցաքննվեր որպես տուժող անցնող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսանը, նիստը սկսելով 40 րոպե ուշացումով, դատարան է կանչել այլ տուժողի՝ ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանին։

Դատավորը որևէ բացատրություն չի տվել, թե ինչու դատարան չի ներկայացել նոյեմբերի 5-ին ոստիկանների գործողությունները ղեկավարող Վալերի Օսիպյանը։ Նշենք, որ նախորդ դատական նիստերին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը խնդրել էր, որ սկզբում հարցաքննության հրավիրեն Օսիպյանին, քանի որ նոյեմբերի 5-ին երթը սկսելուց առաջ ինքն առանձնազրույց է ունեցել վերջինիս հետ, ինչը Հարությունյանը գործի քննության համար կարևոր է համարում։

Նախորդ հոդվածը‘No comment. Նրանք համալրել են ՀՀԿ շարքերը (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բացվել է տարածաշրջանում նախադեպը չունեցող գծային արագացուցիչը (ֆոտոշարք)’