‘
Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է Հայ ագգային կոնգրեսի ակտիվիստների գործով դատավարությունը: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը դատարանից, քիչ առաջ դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ մերժել է Տիգրան Առաքելյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանին ուղղված՝ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման երաշխավորագիր էր պատրաստել: Նույնատիպ երաշխավորությամբ՝ Զուրաբյանի նախաձեռնությանը միացել են նաեւ շուրջ 110 հայտնի գործիչներ: Այսօր այդ մարդկանց անձնական երաշխավորության միջնորդագրերը փաստաբան Մուշեղ Շուշանյանը հանձնեց դատարանին՝ միջնորդելով դիմողների երաշխավորությամբ փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը:
‘