‘Դատարանը «Բարսելոնայի» նախկին նախագահին պարտադրել է փոխհատուցել 23 միլիոն եվրոյի վնասը’

590

Իսպանիայի Գերագույն դատարանը հաստատել է առաջին ատյանի դատարանի վճիռը, համաձայն որի «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան եւ ակումբի նախկին յոթ տնօրեններ մեղավոր են ճանաչվել թիմի ֆինանսական կորուստների համար, հայտնում է Marca-ն:

Նշենք, որ 2002-2007 թվականների ընթացքում ակումբի գանձարանը 64 միլիոն եվրոյի պակասորդ է տվել: Գերագույն դատարանը Լապորտայի եւ նրա յոթ մերձավոր օգնականներին պարտադրել է ակումբին վճարել 23 միլիոն եվրո: Այդ գումարը կազմում է 2006/07 մրցաշրջանում «Բարսելոնայի» բյուջեի 15 տոկոսը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Մի՞թե չենք կարողանում մի մարդ գտնել, որը կարող է առանց կմկմալու հարցեր տալ’
Հաջորդ հոդվածը‘Վարպետության դասեր՝ դոկտոր Միե Իշիի կողմից’