‘Դատարանը թույլ չի տվել Յանուկովիչի հաշվից հանել 20 միլիոն գրիվնա’

825

Կիևի դատարանը թույլ չի տվել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի փաստաբաններին՝ Ուկրաինայի պետական խնայբանկի՝ Օշչադբանկի հաշվեհամարից հանել խոշոր գումար՝ 20 միլիոն գրիվնա (մոտավորապես 69 մլն ռուբլի), հաղորդել է РБК-Украина-ն՝ հղում անելով գլխավոր դատախազ Վիտալի Յարեմային:

Յարեմայի խոսքով ՝ այժմ Յանուկովիչի շրջապատի մարդիկ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, փորձում են ամեն կերպ Ուկրաինայի տարածքից դուրս բերել իրենց ակտիվները:

Նոյեմբերին ֆինանսական մոնիթորինգի պետական ծառայությունը հաղորդել է, որ Յանուկովիչի ու նրա մեձավորների ընկերությունների հաշվեհամարներում, ընդհանուր առմամբ՝ արգելափակված է 1,42 մլրդ դոլար (ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում): Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գերմանիա. Միգրանտներին կոչ է արվում տանը խոսել գերմաներեն’
Հաջորդ հոդվածը‘Տարվա մարդ՝ ըստ ամերիկյան Time ամսագրի ընթերցողների’