‘Դատարանը կարող է արգելել FIFA-ի մրցավարներին անհետացող սփրեյի օգտագործումը’

1579

Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, շուտով հնարավոր է դատարանն արգելի FIFA-ի հովանու տակ անցկացվող մրցաշարերում մրցավարների կողմից կիրառվող անհետացող սփրեյի օգտագործումը:

Արգենտինացի Պաբլո Սիլվան և բրազիլացի Գեյն Ալեմանյեն, որոնք համարվում են այդ սփրեյի հայտնագործողները, փորձում են պաշտպանել իրենց հեղինակային իրավունքները պնդելով, որ FIFA-ն 2014 թվականից անօրինական կերպով օգտագործում է իրենց ստեղծած սփրեյը:

Բրազիլիայի առաջին ատյանի դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, ըստ որի՝ պարտադրել է FIFA-ին՝  Սիլվային և Ալեմանյային 15 հազարական եվրո վճարել յուրաքանչյուր խաղի համար (այն խաղերը, որոնք անցկացվել են FIFA-ի հովանու տակ), որտեղ կիրառվել է այդ սփրեյը:

Հնարավոր է, որ շուտով դատարանը լիովին արգելի FIFA-ին սփրեյի օգտագործումը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալի» ևս մեկ աստղ ցանկանում է հեռանալ թիմից’
Հաջորդ հոդվածը‘Սոլ Քեմբել. «Էմերին պետք է պատրաստ լինի ճնշման»’