‘
Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանում վերսկսվել է այն խախտումների վերաբերյալ գործի քննությունը, որոնք կարող էին թույլ տրված լինել գործող նախագահ Միշել Տեմերի և նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆի ընտրարշավների ֆինասավորման ժամանակ:
Դատարանի շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ցույց, որին մասնակցել են նաև երկրի արհմիութենական շարժման առաջնորդները:
«Ոչ մի Դիլմայի, ոչ մի Տեմերի մենք այլևս չենք հանդուրժի: Այդ մարդիկ պետք է հեռանան Բրազիլիայի քաղաքական թատերաբեմից՝ ժողովրդին հնարավորություն տալով ընտրելու նոր առաջնորդ: Այնպիսի մեկին, որի ետևից կգնա ազգը ու կմասնակցի թե՛ նախագահի և թե՛ Ազգային կոնգրեսի անդամների ուղիղ ընտրություններին»,- ասել է Բանվորների կենտրոնական միության նախագահ Դանտաշ դե Օլիվեյրան:
Տեմերի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը լրիվ տեղեկատվություն չի ունեցել այն մասին, թե ինչպես է ֆինանսավորվում Ռուսեֆի ընտրարշավը: Եթե դատարանն ապացուցված համարի խախտումների փաստը, ապա 2014 թ. ընտրությունների արդյունքներն անվավեր կճանաչվեն, իսկ Բրազիլիայի նախագահը կզրկվի մանդատից: Պետության նոր ղեկավարին կընտրի խորհրդարանը:
Փոխանցում է euronews-ը:
‘