‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով դատավարությունը:
Պաշտպանական կողմը նաեւ միջնորդություն է ներկայացրել գործով որպես տուժող անցնող ոստիկան Տիգրան Ավետիսյանի նկատմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կատարելու, քանի որ քթի կոտրվածքը ֆիքսող ռենտգեն-լուսանկարը բացակայում է, և կասկածելի է, թե արդյո՞ք նա իրոք ստացել է բազմաբեկոր կոտրվածք, և երբ է ստացել: Ավելին, ցուցմունքում Տիգրան Ավետիսյանը նշել է, որ մեկ-երկու րոպե է գտնվել ոստիկանական բաժանմունքում, այնինչ ոստիկանության պատրաստած տեսանյութում երևում են կադրեր, որտեղ տուժողը չորս ժամ հետո գտնվել է բաժնում: Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ:
‘