Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առողջական նկատառումներով ազատ արձակելու հարցով Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստը հետաձգվել է դեկտեմբերի 22-ին։
Այդ մասին չորեքշաբթի նիստում տեղեկացրել է դատավոր Գեորգի Արևաձեն։
Չորեքշաբթի օրվա նիստում սպասվում էր Սաակաշվիլիի մասնակցությունը տեսակապով, սակայն, ինչպես հայտնել է արդարադատության նախարարության ուղղիչ ծառայության ներկայացուցիչը, ««Վիվամեդ» կլինիկան համապատասխան տեխնիկական միջոցներ չունի»։ Նա նաև խնդրել է նիստը հետաձգել մեկ ամսով, որպեսզի ուղղիչ ծառայությունը հասցնի ծանոթանալ կալանավոր Սաակաշվիլիի բժշկական ցուցմունքներին։ Նախկին նախագահ Սաակաշվիլիի փաստաբանը բողոք է հայտնել դրա կապակցությամբ, և դատավորը համաձայնել է նրա հետ՝ նշելով, որ դա չափազանց երկար ժամկետ է։
Դատական նիստի ընթացքում դատարանի բակում ընթացել է Սաակաշվիլիի կողմանիցների և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամների բողոքի ցույցը։ Ցուցարարերը պահանջել են ազատ արձակել նախկին նախագահին՝առողջության չափազանց վատ վիճակի կապակցությամբ։
Փոխանցում է tass.ru-ն։