‘Դատարանը մերժել է ՀՔԱՎ հայցը` Սերժ Սարգսյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին’

654

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացել է վարչական դատարանի կայացրած որոշումը՝ Սերժ Սարգասյանի գործողությունները ոչ իրավական ճանաչելու մասին հայցադիմումի վերաբերյալ:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Սերժ Սարգսյանի գործողությունները ուղղված Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ներկայացված հայցը՝ վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ համաձայն որի հայցը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ նախագահին ՀՀ սահմանադրությամբ տրված լիազորություններն ու իրավունքները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պատրաստվում է որոշումը բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարան: 

Նախորդ հոդվածը‘Թաիլանդ. Ոստիկաններն ի համերաշխություն ցուցարարների՝ դեն են նետել սաղավարտները ‘
Հաջորդ հոդվածը‘Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գծերի շինարարությունն ստացել է հարկային արտոնություններ, չնայած որ այն չի իրականացվում’