‘
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժեց Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների գործով պաշտպանական կողմի միջնորդությունը՝ որպես վկա դատակոչել եւ հարցաքննել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Դատարանը պատճառաբանեց, թե Ալիկ Սարգսյանը դեպքի ականատես մասնակից չի եղել եւ նրա վկայությունը գործի բացահայտման համար արժեքավոր չի կարող լինել: Հաջորդ դատական նիստը կլինի սեպտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ այսօրվա նիստի ժամանակ պաշտօանական կողմը հրապարակել է 2011-ի օգոստոսի 11-ին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրավիրած ասուլիսի սղագրությունը, որտեղ վերջինս մի շարք հայտարարություններ է արել, որոնցով, ըստ պաշտպանական կողմի, ուղղորդել է նախաքննության ընթացքը:
Ներկայացնում ենք այդ ասուլիսից հատվածներ` 1-in.am-ի տեսանյութում:
‘