‘Դատարանը մերժեց Լիսկայի որդուն ազատ արձակելու որոշման դեմ Բուդաղյանների ներկայացուցչի բողոքը’

1252

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում էր «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի և Էմիլ Բուդաղյանի բողոքների քննությունը: Հայկ Ալումյանը բողոք էր ներկայացրել դատարան՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին  ազատելու որոշման դեմ եւ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:

Քիչ առաջ Հայկ Ալումյանը iLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժել է իր բողոքը: «Դատարանը հրապարակել է որոշման միայն եզրափակիչ մասը, ըստ այդմ՝ դեռ չեմ կարող անդրադառնալ ներկայացված հիմնավորներին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ խիստ բացասական է գնահատում դատարանի նման որոշումը:

Հիշեցնենք, որ  Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում էին անցած տարվա հունիսի 1-ին Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության և նրա եղբորը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրավորելու համար: Քննչական մարմինը «հիմնավորել էր», որ Խաչատրյանի և Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, որի հիման վրա դադարեցվել էր հետապնդումը: 

Նախորդ հոդվածը‘Դատարանը ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչեց’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն ապօրինի պահել են բաժնում եւ նրա նկատմամբ բռնություն գործադրել’