‘Դատարանը պարտավորեցրել է Ուկրաինային $400 մլն վճարել Ռուսաստանին’

684

Կիևի տնտեսական դատարանը մասամբ բավարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայցն ընդդեմ «Ուկրաինայի միացյալ էներգետիկ համակարգ» (ЕЭСУ) ընկերության: Դատավճռի համաձայն՝ Ուկրաինայի կառավարությունը պարտավորվում է 400 մլն դոլար վճարել Ռուսաստանին,- գրում է lenta.ru-ն:

Գործի քննության ընթացքում  հայտնի է դարձել, որ Ռուսաստանի և  ЕЭСУ ընկերության ֆինանսական հարաբերություններում  Ուկրաինան երաշխավորողի դեր է ստանձնել, այդ իսկ պատճառով էլ ընկերության պարտքը անցել է պետությանը:

Պարտքը գոյացել է 1990թ., երբ  ռուսական գազն ուկրաինական ապրանքով կամ աշխատուժով փոխանակող ЕЭСУ ընկերությունը  միչև վերջ չի կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Հատկանշական է, որ ուկրաինական իշխանությունները բազմիցս ժխտել են Ռուսաստանի հանդեպ ֆինանասական պարտավորություն ունենալու փաստը: Մասնավորապես, 2011թ. ամռանը վարչապետ Մ. Ազարովը հայտարարել է, որ Կիևը մտադիր չէ Ռուսաստանին վճարել ЕЭСУ-ի պարտքը, սակայն ավելի ուշ գլխավոր դատախազ Վ. Պշոնկան, այնուամենայնիվ, ընդունել է պարտքի գոյությունը և ասել, որ Ուկրաինան պետք է միջոցներ գտնի՝ այն վճարելու համար: 

Լուսանկարում՝ Կիևի տնտեսական դատարնը

Նախորդ հոդվածը‘Վարդան Այվազյանը վճռի մասին ծանուցվել է. Պարզաբանում է Գլոբալ Գոլդ մայնինգը ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ազատ բանակը հերքել է Ասադի համար գլխագին վճարելու լուրը’