‘Դատարանը սառեցրել է Արգենտինայի նախկին նախագահի ակտիվները’

1700

Բուենոս Այրեսի դատարանը որոշում է կայացրել սառեցնել արժույթի շուկայում խարդախությունների մեջ կասկածվող Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների ակտիվները, հաղորդել է ABC Internacional-ը:

Նախկին նախագահը մեղադրվում է այն բանում, որ իր նախագահության վերջին տարիներին ճնշումներ է գործել Արգենտինայի կենտրոնական բանկի վրա՝ արգենտինական պեսոյի փոխարժեքն արհեստականորեն պահելու նպատակով: Նրա հրահանգով ԿԲ-ն ցածր գնով շտապ կարգով վաճառել է ԱՄՆ դոլարներ՝ ի վնաս երկրի ֆինանսական շուկայի:

Քիրշներն ինքը հերքում է բոլոր մեղադրանքները: Չորեքշաբթի կայացած դատական նիստից հետո նա հայտարարել է, որ իր դեմ հարուցված գործը քաղաքական դավադրություն է, որ կազմակերպել է երկրի նոր ղեկավարությունը:

Ինչպես հաղորդվել է, ԿԲ-ն կասկածվում է շուկայականից զգալի ցածր գնով 17 մլրդի դոլարային դերիվատիվների վաճառքի մեջ, ինչն զգալիորեն կրճատել է պահուստները:

Անցյալ շաբաթ Արգենտինայի ոստիկանությունը խուզարկություններ է կատարել Քիրշների ընտանիքին պատկանող գրասենյակներում և բնակարաններում: Ռեյդերն անցկացվել են Քիրշներ ընտանիքի կողմից մասնակի վերահսկվող Los Sauces  ընկերությունում խարդախությունների մեղադրանքի շրջանակներում: Տեղական լրատվամիջոցները նշել են, որ ոստիկանությունն ինչ-որ փաստաթղթեր է փնտրել:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի նախագահը սեփական երգերի սկավառակներ է թողարկում’