Դատարանը սեռական ոտնձգությունների գործով արդարացրել է դերասան Քևին Սփեյսիին

604

Երդվյալ ատենակալների դատարանի հանձնախումբը Նյու Յորքում հինգշաբթի օրը դերասան Քևին Սփեյսիին անմեղ է ճանաչել իր գործընկեր Էնթոնի Ռեփփի նկատմամբ սեռական ոտնձգությունների վերաբերյալ գործով։

Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը։

Թերթի տվյալներով՝ երդվյալ ատենակալներին մեկուկես ժամից պակաս ժամանակ է հարկավոր եղել դատավճիռ կայացնելու համար։

 Հանձնախումբը որոշել է, որ 1986 թ․ Սփեյսիի գործողությունները Ռեփփի հանդեպ, որն այն ժամանակ 14 տարեկան է եղել, սեռական բնույթ չեն կրել, ուստի չեն ընկնում անչափահասների բռնաբարության վերաբերյալ օրենքի տակ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըWP․ Մասքը ծրագրել է Twitter-ը գնելու դեպքում կրճատել աշխատակիցների 75 %-ին
Հաջորդ հոդվածըՄիշուստին․ Հարկավոր է ամրապնդել միջազգային կապերը՝ ի հեճուկս Արևմուտքի ճնշման