Դատարանը Ստալինգրադի մարզում նացիստների հանցագործությունները ճանաչել է ցեղասպանություն

371

Ստալինգրադի զանգվածային ռմբակոծությունների տարելիցին Վոլգոգրադի դատարանը ցեղասպանություն է ճանաչել Երկրոդ համաշխարհային պատերազմի տարիներին Ստալինգրադի մարզում նացիստների կատարած հանցագործությունները։

Այդ մասին դատարանի դահլիճից հաղորդել է ТАСС-ի թղթակիցը։

Հունիսին 14 հատորանոց գործը Վոլգոգրադի դատախազի դիմումով մտել է Վոլգոգրադի շրջանային դատարան։  Գործի նյութերը տեղեկություններ են պարունակում նացիստների կատարած հանցագործությունների մասին՝ առնվազն 130 հազար խաղաղ քաղաքացիների, նաև Կարմիր բանակի շարքերում ծառայող զինվորականների նկատմամբ։

Վոլգոգրադի մարզի դատախազ Դենիս Կոստենկոն առաջին դատական նիստում հայտարարել է, որ գերմանա-նացիստական զավթիչների կողմից Ստալինգրադի մարզին հասցված նյութական վնասի չափն անցնում է 17 տրիլիոն ռուբլուց։ Դատախազը նշել է, որ քաղաքը ամենից շատ տուժել է 1942 թ․ օգոստոսի 23-ին կատաղի օդային ռմբակոծություններից և տևական ցամաքային մարտերից։

Օգոստոսի 23-ը հայտարարվել է նացիստական օդուժի կողմից Ստալինգրադ քաղաքի զանգվածային ռմբակոծության զոհերի հիշատակի օր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀԱՀ ԱԳՆ․ Պուտինը տեսակապով արդյունավետ մասնակցում է BRICS-ի գագաթնաժողովին
Հաջորդ հոդվածըՀնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ