Դատարանը 90 տարով գաղտնիացրել է իշխան Ֆիլիպի կտակը

139

Լոնդոնի Բարձր դատարանը 90 տարով հետաձգել է իշխան Ֆիլիպի կտակի հրապարակումը, որպեսզի պաշտպանի նրա այրու՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի «արժանապատվությունը և հեղինակությունը»։

Այդ ամբողջ ընթացքում ծրարը պահվելու է Լոնդոնի Բարձր դատարանի ընտանեկան գործերի բաժնի նախագահի սեյֆում, որտեղ պահվում է թագավորական ընտանիքի մահացած անդամների և թագուհու մահացած մերձավորների ևս 30 կտակ։

Ավանդույթի համաձայն՝ թագավորական կտակը կարող է փակ մնալ բազում տասնամյակներ։ Դա կարող է օգնել գաղտնի պահելու իշխող միապետի և նրա մերձավոր շրջապատի մասնավոր կյանքի որոշ դրվագներ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀռոմի պապը մտահոգված է
Հաջորդ հոդվածըԼատվիան փշալար է գնել Բելառուսի հետ սահմանի պարսպի համար