‘
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի որոշումը՝ Տիգրան Առաքելյանի կալանքի միջոցը անփոփոխ թողնելու վերաբերյալ ծանր անդրադարձավ Տիգրանի հարազատների վրա:
«Նախկինում կայացրած որոշումները դեռևս ունեին իրենց պատճառաբանությունները, բայց այս մեկը կազմակերպվել էր հասարակության կողմից: Այդ էր պատճառը, որ չէինք սպասում մերժման»,- այսօր դատական հերթական նիստից հետո iLur.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Առաքելյանի քույրը՝ Անժելա Մուրադյանը:
Մեղադրյալ Արտակ Կարապետյանն էլ մեկնաբանելով որոշումը՝ ասաց, որ այն կայացվել է Սերժ Սարգսյանի կողմից և նա որևէ կերպ հաշվի չի առնում հասարակական կարծիքը՝ յուրաքանչյուր որոշում ընդունելով իր շահի և իր իշխանությունը պահելու համար:
‘