‘
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևն ազատ է արձակվել և այսուհետև կլինի ոստիկանության հսկողության տակ: Անցյալ շաբաթ գործակալությունը բաց նամակ է ուղղել նախագահ Իլհամ Ալիևին՝ լրագրողին ազատ արձակելու խնդրանքով: Նամակը ստորագրել են գրողների միության անդամներ և մի քանի պատգամավորներ:
Մեհման Ալիևը ձերբակալվել է օգոստոսի վերջին և մեղադրվել է հարկերից խուսափելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար: Ալիևը հերքում է այդ մեղադրանքները:
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության 2017 թ. մամուլի ազատության վարկանիշով Ադրբեջանը 180 երկրների մեջ զբաղեցրել է 162-րդ տեղը, իսկ Freedom House-ի վարկանիշով՝ 199 երկրների մեջ Ադրբեջանը 190-րդ հորիզոնականը կիսել է Իրանի հետ:
Turan լրատվական գործակալությունը համարվում է Ադրբեջանի վերջին խոշոր անկախ ԶԼՄ-ն:
Փոխանցում է BBC-ն:
‘