‘
Բաշնեֆտի» նախկին տնօրեն Ուրալ Ռախիմովը հափշտակել է ընկերության բաժնետոմսերը՝ օգտագործելով հոր՝ Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրտազա Ռախիմովի ծառայողական դիրքը, ասվում է Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման մեջ:
«2002-2006 թթ. Ուրալ Ռախիմովը, չպարզված անձանց հետ միասին, օգտագործելով հոր ծառայողական դիրքը, կազմակերպել է մի քանի ԲԲԸ-երի բաժնետոմսերի հսկիչ փաթեթների հափշտակությունը»,- ռուսաստանյան գործակալությունները մեջբերում են Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման՝ մեղադրանքը հիմնավորող հատվածը:
«Բաշնեֆտի» գործով են անցնում նաև գործարար Լևոն Հայրապետյանը և «Սիստեմա» ԲՖԿ-ի ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, որնցից առաջինը կալանավայրում է, իսկ երկրորդը գտնվում է տնային կալանքի տակ: Փոխանցում է BBC-ն:
‘