‘Դարիո Սրնա. Մի դատիր, որ չդատվես’

662

Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան պատմել է, թե որքան անսպասելի է եղել իր համար բրազիլացի կիսապաշտպան Վիլիանի տեղափոխությունը «Անժի»:

«Դա եղել է հենց իր որոշումը, որը պետք է հարգել: Հինգ ու կես տարվա ընթացքում «Շախտյորը» Վիլիանին օգնեց վերածվել մեծ խաղացողի, իսկ նա՝ իր հերթին, օգնում էր մեր թիմին առաջադիմել: Միակ բանը, որի համար ափսոսում եմ, որ հրաժեշտը մի տեսակ հապճեպ ստացվեց:

Պետք էր բոլորի հետ սեղան նստել, մարդկայնորեն հրաժեշտ տալ: Ցավոք, չստացվեց, հանգամանքները թույլ չտվեցին: Ցանկանում եմ հիշեցնել Աստվածաշնչյան պատգամը. «Մի դատիր, որ չդատվես: Դա իր որոշումն էր, որոշումն էր մի մարդու, որը միայն իր եւ իր ընտանիքի համար է պատասխանատու: Վիլիանը Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկն է, իմ ընկերը եւ ես նրան հաջողություն եմ մաղթում Ռուսաստանում: Չեմ կասկածում. երբ Թայսոնը ամբողջությամբ հարմարվի «Շախտյորի» խաղաոճին, մենք չենք էլ զգա, որ Վիլիանը հեռացել է»,- Սրնայի խոսքն է մեջբերում UA-Футбол-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ փետրվարի 16-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Ակցիա. Տեղափոխում ես ընտրությունների՝ ազատվում ես օրավարձից. Մամուլ’