‘Դարպասապահը իր տուգանային հրապարակից գոլ է խփում. Տեսանյութ’

728

Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի «Ֆալկենբերգ»-«Վարբերգ» խաղի ժամանակ «Ֆալկենբերգի» դարպասպահ Օտտո Մարտլերը ուրախություն է պատճառել արտառոց գոլերի սիրահարներին` իր տուգանային հրապարակից կատարած հարվածով գրավելով մրցակցի դարպասը:

Այս գոլի իրական մեղավորը, իհարկե, «Վարբերգի» դարպասպահն է, որը վստահորեն դուրս գալով դարպասներից, չէր հաշվարկել գնդակի ուղղությունը:

Նշենք, որ դարպասպահը բացեց հանդիպման հաշիվը, իսկ իր թիմը ի վերջո հաղթեց 4:0:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Թու´թ կերեք, պարոնա´յք «վճռականներ»’
Հաջորդ հոդվածը‘ Ջրահեղձվել է 10-ամյա երեխա’