‘
Բրազիլիայի առաջնության 21-րդ տուրի «Սան Պաուլու»-«Կրուզեյրո» հանդիպման ժամանակ «Սան Պաուլու»-ի բրազիլացի դարպասապահ Ռոժերիո Սենին խփել է կարիերայի 120-րդ գոլը: 41-ամյա դարպասապահը 36-րդ րոպեին անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը՝ բացելով խաղի հաշիվը: Այս հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ «Սան Պաուլուի»:
Լեգենդար Ռոժերիո Սենին վաղուց է գոլ խփած դարպասապահների ռեկորդ սահմանել և հիմա էլ շարունակում է առաջ անցնել իր մրցակիցներից:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո դարպասապահն ավարտելու է կարիերան:
‘