‘Դեդ Հասանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել’

1036

Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության փաստով քրեկան գործ է հարուցվել, նախ՝ «պանություն» հոդվածով, ապա դրան ավելացվել է ևս մի հոդված՝ «զենքի ապօրինի կիրառում»: Հետաքննությունը ուսումնասիրում է սպանության ամենատարբեր վարկածներ, այդ թվում՝ Դեդ Հասանի գործունեությունը քրեական աշխարհում: Հետաքննության նախնական վարկածի համաձայն՝ Ուսոյանը սպանվել է մի կրակոցով: «Հետաքննության վարկածով՝ Պովարսկայա փողոցում անհայտ անձը մեկ անգամ է կրակել Ուսոյանի ուղղությամբ»,- նշել են քննչական կոմիտեում:

Քրեական հեղինակության վրա հարձակման պատճառը վրացական գողական կլանների հետ հին հակամարտությունն է եղել, Интерфакc-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Վերջինս նշել է, որ այդ դիմակայության առաջին խոշոր զոհը  Վյաչեսլավ Իվանկովն էր՝ Յապոնչիկ մականունով, որն սպանվեց 2009 թվականին:

Նախորդ հոդվածը‘ Էթիկայի հանձնաժողովը նիստ կանի’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն արտահերթ նիստ կգումարի Անդրիաս Ղուկասյանի և Արման Մելիքյանի դիմումները քննարկելու համար’