‘Դեթրոյթը կրկին ճանաչվել է ԱՄՆ ամենաաղքատ քաղաքը’

594

Ամերիկյան մեքենաշինության երբեմնի կենտրոնը համարվող Դեթրոյթը կրկին գլխավորում է Forbes ամսագրի կազմած՝ ԱՄՆ ամենաաղքատ երկրների վարկանիշային ցանկը, հաղորդում է lenta.ru-ն: Պարբերականի տվյալներով՝ Դեթրոյթում պահպանվում են հանցավորության և գործազրկության ամենաբարձր ցուցանիշները: Անշարժ գույքի գները, որ առանց այդ էլ՝ բարձր չէին, 2010 թվականից հետո իջել են 35 տոկոսով: Քաղաքի բնակչությունը կրճատվում է: Դեթրոյթի քաղաքապետարանը, նախկինի պես՝ դրամական միջոցների սուր կարիք է զգում: Երեքշաբթի՝ փետրվարի 19-ին, Միչիգան նահանգի իշխանությունները հաշվետվություն են ներկայացրել քաղաքի վիճակի մասին, որում ասվում է, թե այն գտնվում է ֆինանսական աղետի եզրին: Դեթրոյթը միջոցներ չունի անգամ առօրեկան կարիքները հոգալու համար:

ԱՄՆ ամենաաղքատ քաղաքների վարկանիշային ցանկում Դեթրոյթին հաջորդում են Միչիգան նահանգի Ֆլինթը, Իլինոյսի Ռոքֆորդը և Չիկագոն, ապա՝ Կալիֆորնիայի Մոդեստոն: Forbes-ի ցուցակում տասներորդ տեղն զբաղեցնում է Նյու Յորքը: Քաղաքները գնահատվում են բռնի հանցագործությունների քանակով, գործազրկության մակարդակով, հարկերի մեծությամբ, անշարժ գույքի գներով, ինչպես նաև՝ այնպիսի չափանիշներով, ինչպես եղանակն է և այն ժամանակամիջոցը, որ մարդը ծախսում է՝ աշխատավայր հասնելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է դեսպաններին’
Հաջորդ հոդվածը‘Սիրիայի ԱԳՆ. Դամասկոսում ահաբեկչության պատասխանատուն «Ալ-Քաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումներն են’