‘Դելիի նոր քաղաքապետը հրաժարվել է տեղափոխվել նոր շքեղ կացարան’

774

Դելիի նոր գլխավոր նախարար Արվինդ Քեջրիվալը հրաժարվել է տեղափոխվել իր համար քաղաքի իշխանությունների ընտրած նստավայրը:

Քեջրիվալին, որը ստանձնել է քաղաքի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը, առաջարկել են տեղափոխվել շքեղ երկհարկանի առանձնատուն` հինգ սենյակներով եւ 800 քմ մակերեսով:

Սակայն նախարարն ու իր քաղաքական կուսակցությունը, ինչպես նաեւ նրանց ընդդիմախոսները, քննադատության են արժանացրել նման ընտրությունը: Քեջրիվալը հանձնարարել է իր համար ավելի փոքր կացարան ընտրել:

Նրա «Աամ Աադամի» (Հասարակ մարդու) կուսակցությունը Դելիում իշխանության է եկել շորհիվ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իր կարգախոսների: Քեջրիրվալը խոստացել է վերջ դնել այն երեւույթը, որն անվանել է հնդկական քաղաքական «VIP-մշակույթ»:  

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը իր ծանոթ կույսերին շնորհավորել է անձնական զանգով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ն իր օգնությունն է առաջարկել Ռուսաստանին’