‘Դելֆինարիումը սարքել էին, որ ի՞նչ անեն. Մամուլ’

862

Մինչ ՀՀԿ ղեկավար կազմը պնդում է, որ Երևանի քաղաքապետի անմրցելի թեկնածուն հենց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, իրադարձություններն անընդհատ «Տարոն գեղեցիկի» դեմ են դուրս գալիս: 2010թ. դեկտեմբերից Երևանում գործող միակ` «Նեմո» դելֆինարիումը ոչ միայն փակվել է, այլև ապամոնտաժվում է: Երկու տարվա մեջ ընդամենը 900 այցելու ունեցած դելֆինարիումի վերջին ներկայացումը եղել է 2013թ. փետրվարի 9-ին: Դելֆինները կրկին վերադարձել են Ուկրաինա, քանի որ դելֆինարիումի շահագործման ժամկետը չի երկարաձգվել: «Ժողովուրդը» հիշեցնում է, որ դելֆինարիումի տարածքը ձեռք էր բերվել և կառուցապատվել ոչ այնքան օրինական ճանապարհներով: Բացի այդ, դելֆինարիումի բացումն ուղեկցվեց բազմաթիվ բողոքի ակցիաներով: Բնապահպանները պնդում էին, որ 5 մետր խորությամբ և 18 մետր տրամագիծ ունեցող դելֆինարիումի քլորացված ջրում ապրելով` դելֆինները կարող են սթրեսի մեջ ընկնել և վտանգավոր դառնալ հանդիսատեսի համար: Ավելին, դելֆինի աչքերը կարող են դիմանալ ընդամենը կես տարի: Բարձրացվեց նաև դելֆինների սննդի հարցը, որ կերակրվում են ներկրված սառեցված ձկով, ինչն անընդունելի է:

Բայց այս բոլոր խոչընդոտները հարթելով` դելֆինարիումը բացվեց: Սակայն առաջ գնացած ապահով երկրի մայրաքաղաքում այն ունեցավ ընդամենը 900 այցելու, ինչը նշանակում է, որ գործարար-պաշտոնյաները նույնիսկ ի զորու չեն սեփական բիզնեսները նորմալ կառավարել: Այդպես էլ անհասկանալի մնաց` դելֆինարիումը սարքել էին, որ ի՞նչ անեն:

Նախորդ հոդվածը‘«Ժառանգության» դասախոսը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘ «Պատվավոր աքսոր» փեսային՝ ընտրությունները տապալելու համար. Մամուլ’