‘Դել Բոսկե. Իմ գլխավորությամբ «Ռեալն» ավելի շատ եվրագավաթներ կնվաճեր’

976

Իմ գլխավորությամբ «Ռեալն» ավելի շատ եվրագավաթներ կնվաճեր, հայտարարել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որն Արքայական ակումբը գլխավորել է 1999-2003 թվականներին եւ այդ ընթացքում երկուական անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի, Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսները, մեկական անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, Միջմայրցամաքային գավաթը:

Դել Բոսկեի ղեկավարությամբ «Ռեալում» խաղում էին Զիդանը, Ֆիգուն, Ռոնալդոն, Ռոբերտո Կարլոսը, Ռաուլը, Իկեր Կասիլյասը:

«Շատ բարդ է հաղթել Չեմպիոնների լիգայում: Այն ժամանակ ունեինք գերազանց թիմ, որտեղ հավաքվել էին ուժերի գագաթնակետին հասած բարձրակարգ խաղացողներ: Չեմ ցանկանում երեւալ սնափառ, բայց եթե ես մնայի գլխավոր մարզիչի պաշտոնում, ապա «Ռեալը» ավելի շատ եվրագավաթների կնվաճեր հաջորդ տարիներին»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է Sport.es -ը:

«Ռեալից» հետո Դել Բոսկեն տեղափոխվեց Ստամբուլի «Բեշիկթաշ»: 2008-ից նա գլխավորում է Իսպանիայի հավաքականը, որի հետ դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: 65-ամյա մասնագետը Եվրո-2016-ից հետո կհեռանա Իսպանիայի հավաքականից:

Նախորդ հոդվածը‘Էնրիկե. «Տեսնենք, թե ինչպես կդասավորվի Գվարդիոլայի կարիերան անգլիական ֆուտբոլում» ‘
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» 200 մլն կհատկացնի ֆուտբոլիստներ գնելու համար’